«Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում…».վարչապետը Սիսիանում անեկդոտ պատմեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սիսիան՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների ընթացքին հետևելու համար: Վարչապետը, շենքերի տանիքները տեսնելով, հետաքրքրվում էր՝ անձրև եկե՞լ է, տանիքները չե՞ն կաթում: Ասվածի առիթով վարչապետը անեկդոտ հիշեց.

«Ուրեմն, տանիքը նորոգում ա վարպետը, թիթեղ ա ավելացած լինում, վարպետը դույլեր ա սարքում:

Տանտերն ասում ա՝ էս ի՞նչ ես անում, վարպետն էլ ասում ա՝ դե վեդրո եմ սարքում, որտեղ կաթի, կդնես տակը»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ