![]()
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով:
Երգչուհին իր Instagram-ում նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։ Լուսանկարում երգչուհին հարսի զգեստով է, վարսերը գեղեցիկ հարդարված են, շատ նուրբ շպարով։
Հրապարակված լուսանկարը երգչուհու նոր՝ «Գօզալ» տեսահոլովակից է:
Չնայած սիրված երգչուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան։
![]()
![]()