Մերժվածները և հեղափոխության «զոհերը»…

Հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2019թ.-ի հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել:

Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ