Անհասկանալի է, որ անգամ այս զազրելի հանցագործությունից հետո դատավոր Դանիբեկյանը …

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ֆեյսբուքյան լայվի միջոցով դատավորին հետապնդած ու նրա նկատմամբ բարոյական ճնշում գործադրած անձը Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն է, որը ձերբակալվել է:

Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, այն խիզախ կինը, որը՝ չնայած ճնշումներին, հրաժարվեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ու առնվազն տարակուսելի է, որ այս պատասխանատու գործառույթն իր ուսերին վերցրած դատավորը գոնե մինչև երեկ չի եղել պետական պահպանության ներքո, անգամ՝ Հայկ Հարությունյանի սպանությունից կամ ինքնասպանությունից հետո, երբ գրեթե ողջ հասարակությունը կոնսոլիդացված տեսակետ արտահայտեց Ռոբերտ Քոչարյանի ձեռագրի վերաբերյալ, ավելի ստույգ՝ նախկին ոստիկանապետի սպանությունը կապելով երկրորդ նախագահի անվան հետ:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ