![]()
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Զրկվել են կոռուպցիոն քաղցը հագեցնելու հնարավորությունից, ընկել են կոռուպցիոն ընկճախտի մեջ
Այն, ինչ ենթադրում էինք, իր հաստատումն ստացավ երեկ և այսօր ՀՀԿ-ական կարկառունների և կարկառունամերձ ներկայացուցիչների հրապարակային մեկնաբանություններում:
Ամեն գնով ձեռք բերել տուժվածի, հալածյալի կերպար և ձեռք բերել քաղաքական հետապնդվողի կարգավիճակ, որով իբր թե կվարկաբեկեն և ներկա բացառիկ լեգիտիմություն ունեցող իշխանությանը կներկայացնեն որպես ավտորիտար կամ բռնապետական:
Այսինքն, հասնեն նրան, որպեսզի ներկա իշխանությունը թե հանրության, թե միջազգային հարթակներում ստանա ոչ ժողովրդավարական բնորոշումը, որն ունեին հենց իրենք:
Ուղղակի զարմանում եմ շարունակվող նման մակերեսային մոտեցմանը:
Ուրեմն մինչև հիմա այդպես էլ չեն հասկացել, թե ինչում է քաղաքական հայացքների համար հետապնդումների դեպքում որակման էությունը: Ինչպես մակերսեային եղել է իրենց այսպես կոչված կառավարման քաղաքական բնույթը, որը բովանդակությամբ եղել է համակարգված կոռուպցիոն, պետությունը զավթող, այդպես էլ շարունակում են կիլոմետրերով հեռու մնալ քաղաքական գործընթացներից և շատ խիստ մակերեսեային պատկերացումներ ունենալ քաղաքական գործընթացի մասին:
Քրեական մեթոդներով և գործիքներով, առավել ևս քրեական աշխարհի տրամաբանությամբ հանրային քաղաքականության իրականացումը իր ողջ էությամբ եղել է, կա, ու կմնա քրեական իր բոլոր դրսևորումներում:
Մի բան պետք է հասկանաք:
Կոռուպցիան, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, խուլիգանությունը, բռնությունը, սպանությունը, պետական բյուջեյի և հանրային ռեսուրսների թալանը, գողանալը որևէ առնչություն չունեն քաղաքականության հետ, նման գործողությունները չունեն քաղաքական բովանդակություն, այլ միմիայն քրեական են իրենց ուղն ու ծուծով,և դրանց համար քրեական հետապնդումները, եթե շատ էլ ճղվեք, պատետապ տաք Ձեզ, մնում են միմիայն քրեական հետապնդում:
Ձեր, Ձեր համախոհների, Ձեր հաճախորդների, Ձեր սպասավորների, Ձեր շահառուների, Ձեզանից սնվողների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին դիմագրավելու նպատակով Ձեր քրեական մտածելակերպին, վարքագծին բնորոշ գործողությունները նույնպես քրեական են և ենթակա են քրեական պատասխանատվության:
Եվ, նույնպես Ձեր շատ մեծ ցանկության դեպքում քաղաքական հետապնդում չեք կարողանալու որակել, և եթե շատ էլ ճղեք Ձեզ, մաս-մաս լինեք, չեք էլ կարողանալու հասնել, որպեսզի որակվեն քաղաքական հետապնդում:
Իզուր ժամանակ, միջոցներ մի ծախսեք, անպտուղ գործողությունների վրա, միմիայն նախապատրաստվեք Ձեր շահերի պաշտպանությանը, և Ձեր ռեսուրսները խնայեք և իրացրեք փաստաբանական ծառայությունների վրա, մանավանդ, որ մի ամբողջ խումբ կազմ ու պատրաստ սպասում է Ձեր պաշտպանության իրականացմանը: Գոնե փաստաբանները կբարձրացնեն իրենց նյութական կենսամակարդակը, որը կլինի Ձեզանից ակնկալվող միակ օգուտը»։
Զրկվել են կոռուպցիոն քաղցը հագեցնելու հնարավորությունից, ընկել են կոռուպցիոն ընկճախտի մեջԱյն, ինչ ենթադրում էինք, իր…
Posted by Artur Sakunts on Saturday, September 28, 2019
![]()