![]()
ՀՀ ԱԺ պատգամվոր Արփի Դավոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արփինե Հովհաննիսյանի գրառմանն ու կատարել է հետևյալ գրառումը.
Ասում է կմիջազգայնացնեմ,իյա՜ իրո՞ք։
Միջազգայնացրեք Հյուսիս֊Հարավի վրա մսխած փողերն ու կիսաքանդ ճանապարհները, տարիներ շարունակ երկրի թալանը իրականացրած ընկերախմբերի արածներն ու կերածները, Պանամայի օֆշորների սպայի պատիվը, տարիներ շարունակ երկրում կատարվող անարդարությունները թանձր շպարով և ժպիտով միջազգային ատյաններում լղոզողների անունները, ովքեր են աղքատության բարձր ցուցանիշ ապահովող մեղավորիները, կեղծված ընտրությունների կազմակերպիչները և ընտրակաշառք բաժանողները, կոռուպցիայի մեջ ոտքից գլուխ թաթախված բարձրաստիճան պաշտոնյաները։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածին և գրել․
«Հ.Գ. Եթե տղայի հանդեպ ՈՐԵՒԷ հետապնդում իրականացվեց ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը»:
Ասում է կմիջազգայնացնեմ,իյա՜ իրո՞ք։Միջազգայնացրեք Հյուսիս֊Հարավի վրա մսխած փողերն ու կիսաքանդ ճանապարհները, տարիներ…
Posted by Arpi Davoyan on Saturday, September 28, 2019
![]()