«Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում». Մարիամ Փաշինյանը՝ Gucci-ի մոդել Արմինեի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր էջում անդրադարձել է Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությանը մասնակցած հայազգի մոդել Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ վերջին օրերին համացանցում ծավալված բուռն քննարկումներին։

«Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների:

Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։ Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով». Մարիամ Փաշինյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ