Պուտինը բարձրացնում է գազային մահակը, իսկ …

Հայաստանում ԵՏՄ Վեհաժողովին ընդառաջ, ներքին քննարկումներում հաճախ է անդրադարձ կատարվում գազի գնի խնդրին: Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ այն թանկանալու է: Նախորդ տարեվերջին բավականին թեժացած հարցը տարվա ընթացքում որոշակիորեն սառեց, մինչդեռ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցության ավարտի մասին չի հայտարարվել և պարզ չէ նաև, թե ինչ ընթացք ունի այդ բանակցությունը:

Բայց աներկբա է, որ ձմռան մոտենալուն զուգահեռ, նաև, իհարկե, քաղաքական իրողություններով պայմանավորված, գազի հարցը աստիճանաբար դառնալու է գրեթե ամենօրյա շրջանառության առարկա: Ինչպես հայտնի է, բանակցության մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը, նախորդ տարի դեկտեմբերի 31-ին, երբ հայտնեց, որ գազի գինը 150 դոլարից սահմանին աճելու է մինչև 165 դոլար, սակայն ներքին շուկայում մնալու է անփոփոխ:

Ներքին գնի անփոփոխությունը ապահովվում է «Գազպրոմ Արմենիա»-ի, այսպես ասած, ներքին ռեսուրսների հաշվին, սակայն տարվա ընթացքում ընկերությունը հայտարարեց, թե չի կարող կրել այդ բեռը: Ի դեպ, հետաքրքիր է, որ 2016 թվականին, երբ վարչապետի պաշտոնին նշանակվեց Կարեն Կարապետյանը, հայտարարվեց, որ «Գազպրոմը» կկրի գազի գնի բեռը, եթե անհրաժեշտ լինի:

Այդ հանգամանքն իսկ ակնառու վկայում է, որ գազի խնդիրը ներկայումս ունի քաղաքական ընդգծված բաղադրիչ և դրսևորում է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի թավշյա հեղափոխությամբ ձևավորված իշխանության նկատմամբ: Ակնառու է, որ այստեղ բախվում է երկու խնդիր՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող էժան վառելիքի հարցը, մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության, քաղաքական անկախության հարցը:

Տեսանյութը ստորև…

Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2631396.html https://www.lragir.am/2019/09/27/479734/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ