Դատավոր Դանիբեկյանին հետապնդող Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։

Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Կատարվում է հետաքննություն։

Դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդը ձերբակալված է

Posted by Taron Chakhoyan on Saturday, September 28, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ