«Դու սիկտիր բառը չես հասկանու՞մ…». Երևանում հարձակվել են Լևոն Բարսեղյանի վրա

Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Զորավոր եկեղեցու կողքն է, մի բարակ նրբանցք է, գրասենյակի դարպասի դեմը 5 հատ աթոռ էր դրած, հեռվում երկու ոստիկան են ճեմում, մեկը կարճլիկ կին էր, մյուսը պարարտ տղամարդ: Երկու աղջիկ են դարպասի մոտ՝ գլամուռի տակ կոխացրած, մեկը գեշ, մյուսը՝ էլ ավելի գեշ: Ինձ տեսան՝ իրարանցկացվեցին, միչեւ հայ-հույ, բարեւեցի սրտանց, հարցրի՝ հո իրենց հավաքների ու ազատ արտահայտման իրավունքը չե՞ն ոտնահարում, մեկը, թե չէ՝ հեռախոսն էր քոքում էդ արանքը:

Ասացի՝ լավ է. մենք ժամանակին ամեն ինչ արել ենք, որ իրենք կարողանան ազատ արտահայտվել, մյուսը՝ ավելի գեշը, ուշ կողմնորոշվեց, թե բա,-խոչընդոտում են: Ասի՝ հանգիստ խղճով դիմեք դատարաններ, սաղ սերժիկի ու ռոբիկի նշանակած դատավորներն են, արդեն նկարում էր: Էս ավելի գեշը, թե՝ Նիկոլի նշանակածներն են, ինչ, նման մի բան զառանցեց, ու ես դարպասն եմ բացում, սա թե՝ գնացեք ձեր տիրուհուց հերթական գրանտը ստացեք …- ու ըդտեղ լսերը տվին

Ասի՝ դու տեր էլ կունենաս, տիրոջ մայրիկ էլ կունենաս, բալա: Ավել բան չասի իմ նկրտումների մասին, չունեի էլ, որովհետեւ շատ գեշ էր, պատկերացրի տիրոջ մայրիկն ինչքան գեշ կլինի: Սա կտաղեց, հմի լեզվին է տալիս, չեմ հիշում ինչեր զառանցեց, տեսագրած կլինի: Ասի, թե շատ եք օզըմ զրուցել՝ հավաքվեք, ասուլիս կտամ, սա լեզվին է տալիս, մտա ներս, մարդկանց տեսա, պաչ-պռոշտի, ջանսաղություն, սաղ հռհռում են, դրսի եղածը տեսել են, Սորոսից եմ հարցնում՝ ինչ կա, բիձեն ոնց է, թե բա լավ է կբարեւէ, ասի՝ բա եկել էր ՀՔԾ, մի հատ չի զանգել ինձ, լավ չի արել, ասի՝ գրանտներս ինչ եղան, բա թե հեսա, դրած է, մնացել է պիցցայի կառոբկի մեջ տեղավորենք, ասի՝ հանեք յա, դրանք տեսան՝ կխլեն ձեռիցս, հանեցին, թաքցրեցի գուլպաներիս մեջ: Մի 30 րոպե զրուցեցինք, ելանք, համ էլ շաբաշի ժամն էր: Էս տառականնիրը դարպասներից հեռացել էին, որովհետեւ գիտեին, որ այդ տարածքը տեսանկարահանվում է: Դուրս ենք գալիս նրբանցքով, մեկ էլ մի ցախավելից շատ չտարբերվող եւ աղտոտ, սեւ խոզանակի նմանվող հումանոիդ, որ ներկաների շրջանում ալֆա որձի հավակնություն ուներ, սկսեց ծղրտալ տիրոջ մայրիկի մասին իմ հայտարության վերաքննիչ տոնով, էն գեշոն, գյոռնափշտիկ ասենք այսուհետ, թե բա պարոն Բարսեղյան սիրում ե՞ք Ձեր հարսիկին, ասի՝ հա բալա, քեզ էլ եմ սիրում, սա նույն հարցը 8 անգամ տվեց, երեւի պլաստինկեն խազել էր, առաջ չէր գնում, կամ հասկացավ, որ այլ բան ասեր, հարեւանի պատի միջով անցնելու էր Զորավոր եկեղեցու կողմը, դառնար գեշ զարդաքանդակ, ասի՝ աղջիկ ջան սիկտիրիդ տաքսին եկել է, քեզ է սպասում, սպասեցնել մի տուր, դավայ ստուց… միլիցիք աղոթած էշերու պես դիտում են դեպքի վայրը, աղոթած գառներու պես ավելի ճիշտ:

Էն կողմից էլ ալֆա որձի տնազը չի հանդարտվում, բետտա որձը մթոմ մի կողմ է քաշում, սա «թողեք ինձ» օկտավայով վրա է քշում, լեզվին է տալիս, մթոմ ուզում է խփի ինձ, ես երազում եմ, որ կպնի, ուղղակի մատս բռնի, կամ եղունգի ծերով վերնաշապիկս քերծի ու Աստծո արքայությունը իմը կլինի եւ կողի գարաժի դուռը սիրուն հերբարիում կունենա այդուհետ … չի կպնում ալֆա որձի հավակնորդը, ղժժում է՝ «դու հասի Գյումրի կտեսնես…», թե ինչ չկարեցավ բացատրել, մտածեցի՝ ձունը՝ վրագլխուն, ուրեմն ինչ-որ ծայրապնակ, որ մաշած կալոսիս հետ չեմ փոխի, եթե վրադիր փող էլ տան, ինձ սպառնում է, մաման, կլայդերման, նման բան ոչ Սերժիկի վեցնոցներն են արել, ոչ Ռոբիկի, ոչ էլ Լեւոնի ժամանակվա հրեշ անդոները, երկու հոգի ֆեյսում ղժժացել են՝ հեռախոս-հասցե տվել եմ մի 5-10 տարի առաջ, հլը պտի գան, ճամփեն չեն գտնում: Սա ինչ-որ բան ասաց, ասի սիկտիրներդ քաշեք մե այ բլոճներ, այս քաջազունը, թե՝ դու սիկտիրդ քաշի, էդ մոմենտին բացվեցին դժոխքի դարպասները եւ ասացի.-գնա, քունեմ լավդ.-պարզ ոսկեղենիկ հայերենով եւ ամենակարեւորը՝ հասկանալի: Էնքան սիրուն ստացվեց, չեք պատկերացնում, ազնիվ խոսք:

Հմի սպասում եմ պատասխանի, ծպտուն չկա, քար լռություն իջավ, սկսվեցին: Ով իմանար, որ սրանց իմացածը միայն մտավորական մարդկանց վրա ղժժալն էր, ռազմավարական պլանը անհաջող էր, տակտիկա կոչվածից բացարձակ պատկերացում չունեին, ու, պարզվեց, Կինո Երեւանի մայլից գաղափար չունեին: Նստա ավտոն, եկա հասա քաղաք, տեսնեմ դիմավորող չկա, տհենց էլ բան կլի, այ աղոթած էշ: Հետո պարզվեց գյոռնափշտիկը մի դաստա նկար ունի հինավուրց պատգամավորների հետ, զրկվել է սոցապ նախարարության իր աշխատատեղից, եւ հիմա մտխլիչ է աշխատում շանտաժի համար 1,5 տարի դատված, նստած-ելած մի սուրբ աղջկա մոտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ