«Դու միշտ կլինես նրանց կողքին, ում սիրում ես, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն»․ Ուիթնի Հյուսթոն

Հյուսթոնը համարվում է երաժշտության պատմության ամենահաջողակ և միևնույն ժամանակ ամենադժբախտ երգչուհիներից մեկը: Ամբողջ կյանքի ընթացքում նա պայքարում էր թմրամոլության դեմ, և 14 տարի տառապում անհաջող ամուսնության պատճառով. երգչուհին ամուսնացած էր երաժիշտ Բոբի Բրաունի հետ:

Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով։ Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, «23 American Music Awards» և «16 Billboard Music Awards»: Նա բոլոր ժամանակների ամենաշատ մրցանակներ ունեցող կին արտիստն է։

Երգչուհին մահացել է 2012 փետրվարի 11-ին Բևեռլի Հիլթոն հյուսանոցում թմրադեղեր օգտագործելու պատճառով։

Ձեզ ենք ներկայացնում երգչուհու ամենահայտնի թևավոր խոսքերից։

Ես գիտեմ, որ Աստծո զավակն եմ և, որ նա սիրում է ինձ:

Պահպանել հավատարմությունն արժանիք է, ճաշակելը` պատիվ:

Ես չեմ կարողանում երգել ինչպես սևամորթ և չգիտեմ ինչ է սպիտակ երաժշտությունը: Երաժշտությունը գույն չունի:

Դու միշտ կլինես նրանց կողքին, ում սիրում ես, նույնիսկ եթե նրանք դրան արժանի չեն։

Մենակությունը ուղեկցում է մեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Սովորել սիրել ինքդ քեզ, դա բոլորին սիրելու ամենամեծ սերն է։

Ես վերջապես հաշտվել եմ այն հանգամանքի հետ, որ ընկերներ չունենալը հանցագործություն չէ: Ընկերների բացակայությունը նշանակում է այն, որ դուք քիչ խնդիրներ ունեք:

Երբեք թույլ մի տվեք, որ ձեր սիրտը ձեր մտածելակերպից վեր բարձրանա: Հակառակ դեպքում դուք խնդիրներ կունենաք:

Ես սիրում եմ լինել կին տղամարդկանց աշխարհում: Ի վերջո տղամարդիկ չեն հագնում շրջազգեստ, բայց մենք կարողանում ենք շալվար հագնել:

 

 

 

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ