![]()
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը բացահայտ կերպով հետապնդում են Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին:
«Արդյոք դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանու՞մ…». հարցնում է Քոչարյանի աջակիցը վերջինիս գրծը քննող դատավորին, այդ կերպ փորձելով վերջինիս վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը չփոփախելուց հետո նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց՝ պատրաստվում են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել:
Ապա հարց ուղղեց դատավոր Աննա Դանիբեկյանին, թե ինքը կա՞ «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկում:
Ապա հայտարարեց՝ ինքը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդի նախագահին՝ խնդրելով տրամադրել «պատերի տակ վնգստացող» դատավորների ցանկը:
![]()