![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Քաղաքական սատիրայի տակ ուղղակի ֆանտաստիկ բացահայտումներ ու ինֆորմացիա, որը լուրջ ընդունեք։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հետախուզաանկողնային իրադարձություններով։
Երկուշաբթի կանցկացնեք Բջնիի ամառանոցներից մեկում, մահճակալի տակ: Ձեր հետ վերցրեք մոմ և Քոչարյանի գիրքը: Հնարավոր է ամբողջ օրն անցկացնեք մահճակալի տակ, քանի որ Հարությունյանն առողջ տղամարդ է, և գաղտնալսումն ու մոմ պահելը երկար կտևի:
Երեքշաբթի տպավորություններով կիսվեք մի քանի կայքերի հետ: Նրանք կդառնան ձեր կողմից փուռը տված համապատասխանաբար 6547 և 6548-րդ անձինք:
Չորեքշաբթի տաք հագնվեք, քանի որ կարևոր հանձնարարություն կստանաք: Գիշերը պետք է անցկացնեք Աղվան Հովսեփյանին պատկանող գոմում. հնարավոր է մոմի պահով գործ լինի: Մինչ այդ կարող եք չսնվել, մասնակցած կլինեք Քոչարյանի դատավարությանը: Էքսկլյուզիվը ոչ մեկին չտաք, կպահեք ձեր live 24-ի համար:
Հինգշաբթի ուղիղ եթեր կունենաք Վահան Բաբայանի և Մենուա Հարությունյանի հետ: Կգրանցվի ռեկորդ՝ լայվը կունենա տասնյակ հազարավոր հա-հա նշաններ և հայհոյանքներ:
Ուրբաթ Մատա Հարիի դիմահարդարմամբ հանդիպեք Վանեցյանի հետ: Փոխանցեք ադեկվատների թղթապանակը, որում մանրամասն նշված կլինի, թե ինչ գաղտնիքների է տիրապետում Վանեցյանը:
Շաբաթ-կիրակին անցկացրեք Մասիս քաղաքի ձեր խանութում: Մի մոռացեք՝ Քոչարյանն այսօր կա, վաղը չկա, իսկ սեփական փոքր բիզնեսը ձեզ կերաշխավորի կալանավայրում երբեմն հանձնուք ստանալու հեռանկարը:
![]()