![]()
Կառավարության որոշմամբ, պետական տնօրինման տակ է անցել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային շքեղ համալիրը, որը, ինչպես հայտնի դարձավ, պատկանում էր Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքին:
Դեռևս խորհրդարանի արտահերթ ընտրության շրջանում, մինչ այդ արդեն հարուցված քրգործի առնչությամբ տեղեկություն տարածվեց, որ Ավետիսյանը պատրաստ է հյուրանոցը «նվիրել» պետությանը: Այսօր փաստորեն տեղի է ունեցել այդ «նվիրատվությունը»: Այստեղ, իհարկե, հարկ է նկատել, որ նվիրել կամ նվիրատվություն հասկացությունները պայմանական են, ավելի շուտ՝ իրավական:
Դրանք պարզապես Ավետիսյանի գույքը պետությանը փոխանցելու իրավական մեխանիզմից բխող ձևակերպումներ են, քանի որ այլ մեխանիզմ չկա, կամ կա առգրավման կամ բռնագանձման մեխանիզմը, ինչը, սակայն, ենթադրում է նաև իրավական այլ բազմաթիվ պրոցեդուրաներ:
![]()
Տեսանյութը ստորև…
![]()