«Սերժիկ Սարգսյան սուբյեկտի հայլային արտացոլանքը տեսեք Շարմազանովի, Աշոտյանի․․․»․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Սերժիկ Սարգսյան սուբյեկտի հայլային արտացոլանքը տեսեք Շարմազանովի, Աշոտյանի, ադեկվատների, ու էլի մի շարք նմանատիպ կերպարների մեջ։
Հանրային համերաշխության, սեփական սխալների վերանայման, պետության անվտանգության մասին մտածող գործիչը, երբեք իր շուրջը չէր հավաքի նմանատիպ որակներ ունեցող մարդկանց, և հաթաթա չէր տա ողջ հանրությանը…

Հիմա ինչի՞ համար խոսեցի այս մասին, որովհետև նկատելի է դառնում, որ ոմանք փորձ են անում տարանջատել Սերժիկին իր իսկ կողմից ստեղծված բանդայից, և մատուցում են իբրև պետականության մասին մտահոգվող, ՀՀ ինքիշխանությունը պաշտպանող սուբյեկտի, ինչը ոչ միայն ցինիկ սուտ է, նաև հենց պետության բնականոն կյանքը խաթարող պրովոկացիա է։

Այս մարդը երբեք չի ունեցել ու չի ունենա հանրային ու պետական խնդիրների հանդեպ մգահոգություններ, որովհետև ինքը պարտիկուլյարիստ է, և սեփական ընտանիքի բարօրությունից այն կողմ, ոչինչ չի տեսել ու չի տեսնում։ Ասածներս միգուցե պրիմիտիվ կթվա, բայց այն շատ մեծ նշանակություն ունի քաղաքական ու հանրային գործնեություն ծավալելու առումով, որովհետև քաղաքականության մեջ ինչքան որ անհրաժեշտ է ունենալ ամբիցիաներ, նույն չափ էլ անհրաժեշտ է լինել ալտրուիստ, և եթե այս բալանսը խախտված է լինում, ապա ինչպիսի գաղափարաներ էլ ունենաս, միևնույն է, այն չես կարող երբեք արդյունավետորեն կենսագործել։

Այնպես որ, Սերժիկին կարող եք ներկայացնել որպես լավ ինտրիգաներ հրահրող, ինտրիգաներից փող սարքող, մարդկանց փչացնող, բայց ոչ երբեք քաղաքական ու պետական գործիչ, որովհետև քաղաքական ու պետական գործնեությունը դասական իմաստով երբեք չի կարող խմորվել Սերժիկի տեսակի հետ։

Սերժիկ Սարգսյան սուբյեկտի հայլային արտացոլանքը տեսեք Շարմազանովի, Աշոտյանի, ադեկվատների, ու էլի մի շարք նմանատիպ…

Posted by Գագիկ Քամալյան on Friday, September 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ