![]()
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո շարունակում է ենթատեքստեր պարունակող հայտարարություններ անել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում այն փաստը, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կրկին հանդես է եկել մեկնաբանությամբ եւ ասել, որ եթե նախկին պաշտոնյան ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած գաղտնիքներ հրապարակի՝ պետական կամ զինվորական, նրան պետք է համարել ազգի դավաճան, Հակոբյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ նման ձեւով խոսելով դավաճանության մասին՝ պարոն Վանեցյանն անուղղակի խոստովանում է, որ գիտակցում է, թե ինչպես է հանրությունն ընկալում իր վերջին շրջանի գործողությունները եւ փորձում է արդարանալ»։
Նկատի ունեք՝ Վանեցյանը, հանրության արձագանքը տեսնելով, դավաճանի բարդու՞յթ է ձեռք բերել, Հակոբյանն արձագանքեց՝ «Դուք ասացիք»:
![]()