![]()
«Կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
Նա կիսվել է սոցցանցային էջերից մեկի հրապարակումով, որտեղ երևում են Երևանի կենտրոնում լցված ու չդատարկված աղբամանները։
Գևորգյանը բացատրել է, որ նախատեսվածի համաձայն, փոքր աղբամանները պետք է օրական 1 կամ 2 անգամ դատարկվեն, բայց եթե նույնիսկ օրը մի քանի անգամ դատարկվեն, չեն լինի դատարկ, մինչև մարդկանց ինքնագիտակցությունը չբարձրանա:
![]()
Աղբահանության օրեցօր բարելավվող պատկերի ֆոնին ցավալի է փողոցներում դեռևս այսպիսի տեսարանների հանդիպել: Սակայն կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար;
Նախատեսվածի համաձայն, փոքր աղբամանները պետք է օրական 1 կամ 2 անգամ դատարկվեն, բայց եթե նույնիսկ օրը մի քանի անգամ դատարկվեն, չեն լինի դատարկ, մինչև մարդկանց ինքնագիտակցությունը չբարձրանա::
Նկարներում ՝ Թումանյան փողոցի մի հատվածն է, որի անմիջական հարևանությամբ 200 մետր շառավիղով 1100 լիտր տարողությամբ շուրջ 10 մեծ աղբաման կա…
Աղբահանության օրեցօր բարելավվող պատկերի ֆոնին ցավալի է փողոցներում դեռևս այսպիսի տեսարանների հանդիպել: Սակայն կա մի պարզ…
Posted by Taron Gevorgyan on Friday, September 27, 2019
![]()