«Վաղը կարճատև անձրևներով օդը մաքրում ենք, և կրկին սպասվում են շատ տաք օրեր…». Գագիկ Սուրենյան

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներն է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում:

«Ժողովուրդ ջան, վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում են արևառատ ու շատ տաք օրեր։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի սկզբին կլինի շատ բարձր, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +30․․․+31 աստիճանի»,- գրել է նա:

Ժողովուրդ ջան, վաղը կարճատև անձրևներով մի հատ օդը մաքրում ենք և սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 5-ը մեզ կրկին սպասում…

Posted by Gagik Surenyan on Thursday, September 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ