«Չեմ կարող դատել մարդկանց…». Gucci-ի ցուցադրությանը մասնակցած մոդելը` քննադատությունների մասին

Հայ մոդել Արմինե Հարությունյանը, ով այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին.

«Մի աղջիկ՝ fashion scout ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին և ինքը ցանկանում է ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի որ Հայաստանից Եվրոպա մեկ օրում հասնել հեշտ չէ: Սկզբից չկարողացա գնալ, հետո նորից գրեց, գնացի գարուն-ամառ հավաքածուին: Այնտեղ մնալու և օդանավի գումարը վճարել են իրենք»:

Արմինեն ասաց, որ քասթինգի ժամանակ ընտրել են հենց իրեն, և ինքը այնտեղ մնացել է մեկ շաբաթ. Gucci-ի ցուցադրությունը վերջինն էր: Ցուցադրության համար 2 անգամ է փորձ արել, ապա բեմ դուրս եկել:

Մոդելը տեղեկացրեց, որ մասնագիտությամբ մոդել չէ, այլ գրաֆիկ դիզայներ-իլյուստրատոր, բեմադրող: Մեր այն հարցին, թե ինչ զգացողություններ ուներ բեմի վրա, նա պատասխանեց.

«Չեմ կարող ասել. սկզբից` վախ, հետո հպարտություն, հուզմունք: Ցուցադրությունից հետո դեռ առաջարկ չեմ ստացել, հուսամ, որ կլինի, բայց չեմ կարող ասել` միանգամի՞ց կլինի, թե՞ ոչ: Իրենց հետ ցուցադրությունից հետո չեմ խոսել, բայց բոլորն ուրախ էին, կարծում եմ, որ ցուցադրությունը համարում էին ստացված»:

աղբյուրը՝ SHANTNEWS.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ