![]()
Քիմ Քարդաշյանը WCIT-ի գլխավոր VIP անձանցից մեկը կլինի, որը Երեւանում կանցկացնի հոկտեմբերի 6-9-ը։ Twitter-ի իր էջում նա խոսել է Հայաստան իր այցի մասին։
«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ներառյալ @skims-ի արտադրանքի առաջխաղացում ապագայում»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ խոսքը Skims ներքնազգեստի ապրանքանիշի մասին է, որը Քիմը թողարկել է վերջերս՝ սեպտեմբերի 10-ին։ «Իմ նպատակն է մեր բիզնեսն այն մակարդակի զարգացնել, որ մեր ներքնազգեստը հասանելի լինի բոլորի եւ ամենուր»,- Instagram-ում գրել է Քիմը։
![]()
![]()