Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մասնավոր անձի կողմից բնակելի թաղամասում արջի պահելու օրինականությանը

 

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մասնավոր անձի կողմից բնակելի թաղամասում արջի պահելու օրինականությանը:

Արջերի մասին և ոչ միայն

Մալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի շենքերի հարևանությամբ ոմն մեկը որոշել է երկու արջ պահել ու նրան առանձնապես չեն հուզում ո՛չ բնակիչների բողոքները, ո՛չ էլ արջերը, որոնք ավելի «արջավայել» պայմանների էին արժանի:

Ինչո՞ւ չեն հուզում, որովհետև սույն անձի մոտ թղթերով ամեն ինչ ok է: Տևական ժամանակ է առանց աղմուկ բարձրացնելու զբաղվում եմ այս խնդրով ու օրենսդրական բացի պատճառով այսօր ունենք իրավիճակ, երբ սույն անձը հրաժարվում է արջերին հանձնել, որովհետև կա կառավարության թիվ 725 N որոշումը, ըստ որի, ինչը հաստատեց նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, նշյալ անձը ապահովել է արջերի պահման համար անհրաժեշտ չափորոշիչները և որևէ կերպ այս պահին արջերին նրանից վերցնել հնարավոր չէ:

Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև օրենսդրորեն խնդրի կարգավորումը, ես և իմ գործընկերները այլ տարբերակներ չենք քննարկելու թե՛ բնակիչների եւ թե՛ արջերի անվտանգությունը ապահովելու համար:

Հա, մեկ էլ մի բան. այս ընթացքում ես հասկացա, որ կան իրապես կենդանասերներ և, ցավոք, կան նաև «լժեկենդանասեր» ավանտյուրիստներ, որոնց նպատակը ոչ թե խնդրի լուծումն է, այլ անիմաստ, ականջ ծակող աղմուկն է:
Էնպես որ, ինչպես ասվում է այլևս դասական դարձած ցիտատում`հանգիստ նստեք տեղներդ:

Արջերի մասին և ոչ միայնՄալաթիա-Սեբաստիա համայնքում մասնավոր անձի մոտ պահվող արջերի պատմությունը նոր չէ: Բնակելի…

Posted by Naira Zohrabyan on Thursday, September 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ