Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դստեր 13-ամյակի խնջույքը

Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթը, սեպտեմբերի 23-ին տոնել է ծննդյան տարեդարձը: Նա բոլորել է 13 տարին, ինչի առթիվ ծնողները խնջույք են կազմակերպել երևանյան ակումբներից մեկում:

Որպես դերասանուհի տարբեր նախագծերում ներկայացած աղջիկն իր խնջույքին հրավիրել էր ինչպես հասակակից ընկերներին, այնպես էլ մայրիկի ընկերներին՝ Ռաֆայել Երանոսյանին, Դիանա Շատվերյանին, որոնց հետ ինքն էլ բավականին շատ ժամանակ է անցկացնում:

«Տարեդարձիս հրավիրել էի իմ ամենամտերիմ մարդկանց: Քանի որ արդեն մտնում եմ թինեյջերական տարիք, որոշել էի ֆուրշետային փարթի ունենալ, որի ընթացքում ընկերներիս հետ կպարենք ու կուրախանանք:

Որպես օրվա ամենազավեշտալի պահ Լիլիթն առանձնացրեց տորթի կտրման արարողությունը։ Նա պատմեց, որ տորթի մոմերը փչելուց հետո ընկերներն իր գլուխն ամբողջությամբ մտցրել են տորթի մեջ․ «Կարող եմ ասել, որ տորթի կեսը ես եմ կերել, ամբողջ դեմքս կրեմ էր»:

Անդրադառնալով նվերներին՝ Լիլիթն ասաց, որ շատ հետաքրքիր նվերներ է ստացել: «Որևէ մեկն առանձնացնել չեմ ուզում: Միայն կասեմ, որ շատ շոկոլադ եմ նվեր ստացել, իսկ ես քաղցրավենիք շատ եմ սիրում»,- ասաց նա: Ինչ վերաբերվում է ծնողների նվերին՝ Լիլիթը հայտնեց, որ սքեյթբորդի տախտակ է նվեր ստացել, ինչից շատ է ուրախացել․ «Փորձում եմ սովորել սքեյթբորդ քշել: Նոր հետաքրքրություն է ինձ համար»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ