«Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը…». Արմեն Գրիգորյան

Նշանակովի պաշտոններում հրաժարական չի լինում։ Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին։

«Ազատման դիմում կարող է լինել. այս հարցն այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Բնականաբար նա հեռացել է վարչապետի որոշմամբ, քանի որ վարչապետն է այդ պաշտոններում նշանակումներ կատարում»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի պատճառներին՝ Գրիգորյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հնարավորինս բաց այդ մասին խոսել է. «Գոհ չի եղել աշխատանքից, բնականաբար որոշում է կայացրել: Այո՛, որոշումն ամբողջությամբ վարչապետի որոշման տիրույթում»:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ Վանեցյան իր ուսադիրները նետել է աղբամանը, Գրիգորյանը պատասխանեց․ «Վարչապետն ինչ ասել է, ամբողջովին համապատասխանում է իրականությանը։ Այս առումով՝ մի շատ կարեւոր բան էլ ֆիքսեմ, որ այսօր քննարկվում է վարչապետը գերագույն գլխավոր հրամանատա՞ր է, թե՞ ոչ։ Սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրության մեջ նշվել է, որ գերագույն գլխավոր հրամանատար է պատերազմի ժամանակ։ Հիմա կարող եմ հարցադրում անել՝ ՀՀ-ն այսօր պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ