Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից դիմեց Ալիևին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում: Նա նշեց, որ սա այդ կառույցում իր երկիրը որպես վարչապետ ներկայացնելու երկրորդ հնարավորությունն է։
Փաշինյանն անդրադարձավ անցած դեկտեմբերին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ վերջին 25 տարում առաջին անգամ դրա արդյունքները լիովին ընդունելի են եղել հանրության կողմից։ Փաշինյանը նշեց՝ հեղափոխությունը մեր առաքելության միայն սկիզբն է և ամենադյուրին մասը։

Նա անդրադարձավ Թավշյա հեղափոխությանը միջազգային արձագանքին, հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխություններին, պետբյուջե վերադարձված գումարների վերաբաշխմանը, մամուլի ազատության հարցերին։

Անդրադարձ կատարեց նաև ԼՂ հակամարտությանը․

«Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում բանակցել ԼՂ ժողովրդի հետ, նրանք ցանկանում են տարածքներն՝ առանց ժողովրդի»։

«Ադրբեջանի իմ գործընկերոջը՝ նախագահ Իլհամ Ալիևին կոչ եմ անում ընդունել բանաձև, որը կստեղծի պայմաններ՝ խաղաղ գործընթացում առաջընթացի համար: ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է համատեղ աշխատենք այս բանաձևն իրականության դարձնելու համար»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ