Փրկարարների աշխատավարձերը կբարձրանան․ կառավարությունն ընդունեց որոշումը

Փրկարար ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար, ինչպես նաև ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում հավելումներ չեն տրվում:

Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նրա առաջարկով կառավարությունն ընդունեց որոշում, որով հնարավորություն է տրվում այս փրկարար ծառայողներին հավելումներ վճարել։

Սրան հասնելու համար 2019 թվականի պետական բյուջեում նախատեսվում է 475,8 միլիոն դրամ, իսկ 2020 թվականի պետական բյուջեում նախատեսվում է 1 միլիարդ 903,2 միլիոն դրամ ծախսերի ավելացում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ