«Ես և ամուսինս ունենք կանոններ, որոնք չենք խախտում»․ Սիրուն Մինաս

Women’s Club նախագծի նոր եթերաշրջանում կանանց ակումբը համալրել է Սիրուն Մինասը։ Դեռ տարիներ առաջ մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ Սիրունն իր տարբերվող արտաքինի համար հայտնվել էր ուշադրության կենտրոնում։

Սիրունի խոսքով՝ Women’s Club-ում ներկայանալու առաջարկն իր համար անսպասելի էր, հաշվի առնելով, որ նախկինում առիթ չի ունեցել ներկայանալ նման ձևաչափում։Նախագծում Սիրունի առաջին «սթենդ ափ»-ն արդեն հասցրել է տարածվել համացանցում։ Ինքնահեգնանքի տեսանկյունից Սիրունը հեռուստադիտողների համար բարձրացրել է մի շատ կարևոր և լուրջ հարց՝ խտրականության թեման։

Խոսելով իր առաջին «սթենդ ափ»-ի բովանդակության մասին՝ Սիրունը պատմեց․ «Առաջին «սթենդ ափ»-ի համար հիմք է հանդիսացել TEDx-ում իմ ելույթը, որտեղ մի քանի ամիս առաջ խոսեցի խտրականության մասին։ Հաշվի առնելով, որ չեմ սիրում անգամ լուրջ թեմաները լուրջ ներկայացնել, TEDx-ի իմ ելույթը հումորով էի տարել։

Երբ թիմը տեսավ ելույթս, որոշեցին, որ դա կարող է «սթենդ ափ»-ի հիմք հանդիսանալ, իհարկե, արդեն ամբողջությամբ հումորային մոտեցմամբ։ Խտրականության մասին իմ ելույթում ես խոսել եմ սուբյեկտիվ տեսանկյունից, թե ինչպես եմ դա ես զգացել։ Այդ ելույթս, իհարկե, շատ ավելի երկար էր, սակայն թեման այնտեղից ենք վերցրել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ