Վանեցյանն արդեն դարձել է իրական սպառնալիք ազգային անվտանգությանը

Որևէ քաղաքական թիմի միանալով՝ նույն Վանեցյանը կհեղինկազրկի, կասկածանքների ու տարակուսանքների տակ կդնի տվյալ քաղքական թիմի հեղինակությունը, եթե իհարկե դա հեղինակազրկված ՀՀԿ-ն չէ, կամ այլ կուսակցություն: Միևնույն ժամանակ կպղտորի քաղաքական մթնոլորտն ու կդառնա սպառնալիք ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ համար:

Ընդհանրապես աշխարհում կա մի պրակտիկա, համաձայն որի, երկրի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին չեն թույլատրում զբաղվել քաղաքականությամբ: Oրինակ ԱՄՆ-ում երբերք չեք տեսնի, որ հետախուզության վարչության պետը, ով տիրապետում է երկրի կարևորագույն գաղտնիքներին, զբաղվի քաղաքականությամբ: Զարգացած երկրներում վաղուց են հասկացել, որ եթե նման անձինք սկսեն զբաղվել քաղաքականությամբ, ապա կապականվի ողջ քաղաքական մթնոլորտը:

Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի շատ զարգացած երկրների, այս պրակտիկան չկա Հայաստանում, ինչը հղի է պետության համար վտանգներով:

Փորձեցի ավելի հանգամանալից ու մանրամասն ներկայացնել այն բոլոր մեղմ ասած արատավոր երևույթները, որնք կարող են ծագել պետական հույժ գաղտնի տվյալներին տիրապետող ԱԱԾ-ի նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում:

Հակառակ դեպքում՝ Վանեցյանին չի փրկի նույնիսկ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ, ու վերջինս Դավիթ Շահնազարյանի, Գուրգեն Եղիազարյանի ու մերժված Սերժ Սարգսյանի հետ կհայտնվի միևնույն քաղաքական աղբամանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ