«Կեղտն այլևս ջրի երես է բարձրացել ու հնարավոր չէ թաքցնել»․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կարդում ու սարսափում ես կեղծիքի մասշտաբներից։ Դրա համար են վատացել։ Կեղտն այլևս ջրի երես է բարձրացել ու հնարավոր չէ թաքցնել։ Ահա այս կեղծված ապացույցներից էին խոսում Քոչարյանը, նրա թանգաբազար պաշտպանները՝ «զինված ցուցարարներ», «ոստիկանության վրա կրակող ցուցարարներ», «քաղաքացիների վրա կրակող չի եղել», «բանակը չի օգտագործվել» ու այլ ստեր։

Հետին թվով կեղծել են ու դասավորել «թղթերով», որ պատասխան չտան երկրում իրականացված հեղաշրջման, սահմանադրական կարգի տապալման ու 10 մարդ սպանելու համար…. Չստացվեց։ Կոկորդներին կանգնեց…. Դրա համար վերացրին Գևորգ Մհերյանին… Դրա համար «ինքնասպան» եղավ Հայկ Հարությունյանը…

Որովհետև 2008թ. մարտի 1-ին այս կեղծված թղթերը չեն եղել, ու Հայկ Հարությունյանը ստիպված էր լինելու դա հայտարարեր, որովհետև 2008-ի գարնանը Սեդա Սաֆարյանի կողմից Մուշեղ Սաղաթելյանի ու այլոց գործերով ոստիկանության գործողությունների օրինականության վիճարկման դատական գործերով ամրագրված է, որ այս հորինված փաստաթղթերից առանցքայինները, որոնց վրա իբրև թե իրականացվել են մարտի 1-ի վաղ առավոտյան գործողությունները, ՉԵՆ ԵՂԵԼ։

ՀՀ ոստիկանապետի ներկայացուցիչը որևէ պլան չի ներկայացրել այդ ժամանակ, ու ակնհայտ է, որ Հայկ Հարությունյանը ծանր վիճակում էր հայտնվելու դատարանում։ Այսքանից հետո, թե ու՞մ խղճին է ընկած ու ո՞վ է պատասխանատու երկու մահերի համար, դժվար չէ կռահել….

Կարդում ու սարսափում ես կեղծիքի մասշտաբներից։ Դրա համար են վատացել։ Կեղտն այլևս ջրի երես է բարձրացել ու հնարավոր չէ…

Posted by Styopa Safaryan on Wednesday, September 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ