![]()
Սամանթան մենեջեր էր փաբում, եւ քանի որ ուտելիքը նրա համար անվճար էր, ճաշում եւ ընթրում էր աշխատավայրում, հիմնականում ֆասթ ֆուդ էր ուտում։ Ջուր գրեթե չէր խմում եւ բանջարեղեն ու մրգեր էլ չէր ուտում։ Արդյունքում՝ նրա քաշն ավելացավ՝ հասնելով 92 կիլոգրամի։ Նա մշտապես վատ տրամադրություն ուներ եւ հոգնածություն էր զգում, անգամ եթե շատ էր քնում։
Մի անգամ Սամանթան հասկացավ, որ ինչ-որ բան փոխել է պետք։ Նա փոխեց սննդակարգն ու ընտրեց դիետա, որը թույլ էր տալիս ուտել պիցա եւ մակարոն գրեթե ամեն օր, բայց որը տեղավորվում էր կալորիաների որոշակի սահմանափակման մեջ։ Միեւնույն ժամանակ, նա սկսեց զբաղվել սպորտով եւ հաճախել մարզադահլիճ:
Սամանթան նաեւ կրճատեց գազավորված ըմպելիքների օգտագործումը, նվազեցրեց չափաբաժիններն ու գրեթե լիովին սննդաբաժնից հանեց ֆասթ ֆուդը։ Ինն ամսում Սամանթան նիհարեց 32 կիլոգրամ։ Այժմ նա շարունակում է պահել դիետան եւ զբաղվել սպորտով:
![]()
![]()
![]()
![]()