![]()
«Շոկային բացահայտումներ եք սպասում, բայց տեղի են ունեցել մի շարք խախտումներ:
Բացահայտվեց, որ հատուկ ծառայության պետը պատրաստ չի եղել այդ պաշտոնավարմանը, որովհետև ԱԱԾ-ն գաղտնի ծառայություն է, ինչը նշանակում է, որ նա իրավունք չունի խոսել հնարավոր արտահոսքերի մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ մեկ տարի ԱԱԾ-ն ղեկավարել է մի մարդ, որը հատուկ ծառայությունների պարզ կանոններին չի տիրապետում:«Նա վտանգել է մեր երկրի անվտանգությունը»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Մանրամասները դիտեք ստորև ներկայացված «Առաջին լրատվական»-ի տեսանյութում
![]()