«Աղջիկս շատ էր հուզվել». Անահիտ Կիրակոսյանի անակնկալը 16-ամյա դստերը

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքն օրերս նշել է կրտսեր դստեր 16-րդ տարեդարձը:

«Աննան հրավիրել էր իր բոլոր ընկերներին: Խնջույքին մասնակցեցին այն մարդիկ, որոնց ընտրել էր աղջիկս: Իսկ մենք ամեն բան արել էինք՝ անակնկալներով օր ապահովելու համար»,-նշել է Անահիտը:

Անահիտը պատմել է նաեւ, որ աղջիկը ցանկացել է արջուկի թեմատիկայով քաղցր սեղան ունենալ.«Ասում էր՝ դրանով ուզում է հրաժեշտ տալ մանկությանը, վերջին մանկական ծնունդը կլինի, եւ մենք այդ ամենը պատրաստել էինք իր համար՝ որպես անակնկալ:

Խնջույքի ավարտին նաեւ սպիտակ մեծ արջուկը մեզ հյուր եկավ»:Երեկոյի ամենահուզիչ պահը եղել է Անահիտի եւ ավագ դստեր՝ Լաուրայի կատարումը հոբելյարի համար.«Երգի բառերը փոքր-ինչ փոխել էինք, Լաուրան երգում էր որպես քույր, իսկ ես՝ որպես մայր, Աննան շատ էր հուզվել»,-եզրափակել է դերասանուհին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ