![]()
Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խափանված մեքենա է հրում Երևանի Մաշտոցի պողոտայում:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։
2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։ 2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը: 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը: 2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
![]()
![]()
Մաշտոցի պողոտայում խափանված մեքենա հրողը ոչ ավել, ոչ պակաս` Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է)))#ՆորՀայաստան 🇦🇲Alen Simonyan
Posted by Ani Ananyan on Tuesday, September 24, 2019
![]()