![]()
«ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի վարկանիշը բարձրացրել է Նիկոլ Փաշինյանը, ու այդ վարկանիշն ինչպես ամիսների ընթացքում բարձրացավ, ժամերի ընթացքում ընկնելու է»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Սարգսյանը վստահ է, որ որևէ մեկը, այդ թվում՝ Վանեցյանը, հասարակությանը չի կարողանալու համախմբել «Նիկոլ հեռացիր» կարգախոսի շուրջ։
«Վանեցյանը փողոց չի կարող դուրս գալ։ Նա ընդանրապես քաղաքական գործիչ չէ։ Նրա վարկանիշը ստեղծեց Նիկոլ Փաշինյանը՝ զրոյից չճանաչված մարդուն իր վարկանիշով դարձրեց հարյուր։ ԱԱԾ-ի աշխատանքում ես բազմաթիվ բացթողումներ եմ տեսնում։ Այսօր Հայաստանն ունի հստակ խնդիր՝ ՍԴ-ի, Քոչարյանի և ընդանուր դատական համակարգի հետ կապված։
Եթե գործող իշխանությունները չեն կարողանում զանգով ազդել այդ մարմինների վրա և ինչ-որ բան թելադրել, դա չի նշանակում, որ նախկինները չեն կարողանում։ Ո՞վ պետք է փակեր նախկինների հրահանգների ճանապահը, որ դատավորները դրանք չկատարեին, բնականաբար ԱԱԾ-ն»,- ասել է Արամ Սարգսյանը։
Շարունակությունը՝ 24TV-ի տեսանյութում։
![]()