Փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր…

Առաջնորդ կյանքի և ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եջիպտոս, և իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, և Մովսեսին՝ Սինա լեռը, և ժողովրդին՝ պարգևների երկիրը:

Կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ և մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը։

Փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամուց և բարով առաջնորդիր այնտեղ, ուր դիմում ենք, քանի որ դու ես ճանապարհ և ճշմարտություն և կյանք, և քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ հավիտյանս հավիտենից. ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ