Կենդանակերպի ամենաբարի, նուրբ և կարեկցող նշանները

Խեցգետին։ Միշտ նրանց կողքին եք, ովքեր ունեն ձեր կարիքը։ Մարդիկ ձեզ ինչ-որ առումով հոգեբան են համարում, մարդ, ով չի մերժի և կօգնի ցանկացած դեպքում։ Որպես կանոն, փորձում եք ինքնուրույն լուծել սեփական խնդիրները, բայց մյուսներն իրենց ապրումները, զգացմունքները հեշտությամբ ձեզ վրա են բարդում։

Կույս։ «Այո» եք ասում բոլոր խնդրանքներին, վազում օգնության, չնայած հոգու խորքում ինքներդ ատում եք ձեզ մերժել չկարողանալու պատճառով։ Չեք ցանկանում չափազանց բարի լինել, բայց դա արմատացել է ձեր բնավորության մեջ, և ձեզ համար դժվար է հրաժարվել բնավորության այդ գծից։ Համաձայնում եք անել այն, ինչ չեք ցանկանում, ինչի հետևանքով ձեզ ճնշված ու չգնահատված եք զգում։

Կշեռք։ Ձեզ համար դժվար է ցանկացած որոշում կայացնելը, ինչի հիմնական պատճառն այն է, որ չեք ցանկանում որևէ մեկին վնասել ձեր որոշմամբ։ Ձգտում եք միշտ նուրբ, հաճելի լինել, ինչի հետևանքով հաճախ եք որոշում կայացնելու իրավունքը տալիս ուրիշներին։ Ձեր չափազանց «քաղցրությունը» բացատրվում է նրանով, որ տանել չեք կարողանում կոնֆլիկտներ և առերեսումներ, նույնիսկ ամենափոքր տարաձայնությունը ձեզ ուժասպառ է անում։

Այծեղջյուր։ Ձեզ կարելի է պատվիրակել գրեթե ցանկացած բան, և դուք չեք հրաժարվում։ Խնդիրն այն է, որ չափից շատ եք աշխատում, ձեզ վրա չափից շատ ծրագրեր եք վերցնում, քանի որ չեք ցանկանում որևէ մեկին հուսախաբ անել։ Ձեր կամքով աշխատանք եք կատարում, որը ոչ ոք չի ցանկանում անել։ Սովորեք «ոչ» ասել ինքներդ ձեզ համար։

Ձկներ։ Վստահում եք բոլորին, իսկ երբ ձեզ հուսախաբ են անում, նրանց երկրորդ հնարավորություն եք տալիս։ Մարդիկ հակված են օգտվելու ձեր բարությունից։ Առատաձեռն եք, և, եթե ի վիճակի չեք օգնելու որևէ մեկին, ով ունի դրա կարիքը, դա ընդունում եք որպես անձնական անհաջողություն։ Կարևոր չէ՝ խոսքն ընկերոջ, ընտանիքի անդամի, թե անծանոթի մասին է․ դուք անպայման ցանկանում եք փրկել նրան և ճիշտ ուղու վրա դնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ