ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում Սիլիկոնային հովիտից լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում Սիլիկոնային հովիտից լուսանկարներ է հրապարակել։

Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է:

Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը:

Երրորդում՝ առաջին սերնդի առանց վարորդի մեքենա:

Այս թանգարանային նմուշները տեսնելուց հետո, երբ արդեն «NVidia» ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը( վերջին նկարում) պատմում էր, թե 5-ից 20 տարվա ընթացքում մարդկության ստեղծած արհեստական բանականությունը քանի անգամ կգերազանցի մարդկային հնարավորությունները եւ ինչեր կստեղծի, ուզեցի արագ, շատ արագ հայտնվել մեր հինավուրց, օրհնված, պատմական եւ դրախտային հողում։

Հ.Գ. Կասկածում եմ, որ վարչապետն ու նախարարներն էլ ուզեցին արագ Հայաստան վերադառնալ, բայց այդ ֆանտաստիկայի ժանրի hi tech-ներից իրենց հետ բերելով

Առաջին նկարում google-ի առաջին ցանցն է:Երկրորդում՝ աշխարհում առաջին hard disc-ը:Երրորդում՝ առաջին սերնդի առանց…

Posted by Anna Hakobyan on Tuesday, September 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ