![]()
Հնդկական Հարյանա նահանգում ծնվել է երեխա հազվադեպ հիվանդությամբ՝ սրտի էկտոպիայով. նրա սիրտը գտնվում է կրծքավանդակից դուրս։
Բժիշկների տվյալներով՝ նորածինը ծանր վիճակում է։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, ողջ մնալու նրա հնարավորությունները շատ ցածր են։
Սրտի էկտոպիան հազվադեպ բնածին արատ է, որի դեպքում սիրտը զարգանում է կրծքավանդակից դուրս։ Նման արատ ունեցող երեխաների մեծ մասը մահանում է կյանքի առաջին տարում։ Այս արատով ամենից երկար հաջողվել է ապրել ամերիկացի Քրիսթոֆեր Ուոլին։ Նա ենթարկվել է մի քանի վիրահատության եւ ապրել մինչեւ 34 տարեկան։
![]()
Տեսանյութը ստորև…
![]()