![]()
Դերասանուհի Մերի Մակարյանն օգոստոսին մայրիկ դարձավ: Հղիության ամբողջ ընթացքում և մայրանալուց հետո Մերին նախընտրում էր չխոսել նոր կարգավիճակի մասին: Բայց երեկ փոքրիկ Էլիզան, դուրս է եկել քառասունքից, ծնողներն օրհնություն են ստացել եկեղեցում:
«Հղիությանս մասին իմացա «Տաշի շոուից» 1 օր առաջ, հաջորդ օրը պետք է մեկնեի Մոսկվա: Որքան էլ երեխայի ծնունդը սպասված էր մեր ընտանիքում, այդ ժամանակ լուրն անսպասելի էր: Շատ զարմացած էի, խառը շրջան էր։ Այդպես մեկնեցի Մոսկվա: Վերադարձիցս հետո սկսեցի ավելի հանգիստ հասկանալ, որ նոր փուլ է սկսվում, ադապտանալ նոր կարգավիճակիս, սիրել ինքս ինձ ու ներսումս ապրող հրաշքին»,- պատմեց դերասանուհին:
Դստեր ծննդից հետո Մերիի համար կյանքի նոր փուլ է սկսվել: Ասում է՝ անընդհատ նոր բացահայտումներ է անում: Փոքրիկի ծննդից հետո Մերին և ամուսինը խիստ քառասունք են պահել․ «Քառասունք պահելը խորհուրդ ունի, որպեսզի ծնողներն ու երեխան հասկանան ու ճանաչեն իրար: Այս ընթացքում նա միայն մեզ հետ է շփվել: Երևի թե, այս ընթացքում սկսեցի լիարժեք զգալ մայր լինելու բերկրանքը: 40-րդ օրը գնացինք եկեղեցի, օրհնություն ստացանք»:
![]()
Փոքրիկի խնամքով ամուսիններն ինքնուրույն են զբաղվում: Մերին նկատեց, որ կարողանում են գլուխ հանել ամեն ինչից և հույս հայտնեց, որ Էլիզան գոհ է մնում․ «Շատ լավ գլուխ ենք հանում: Ոչնչից չենք վախեցել: Կարծում եմ՝ Էլիզան գոհ է»:
Ըստ դերասանուհու՝ իր և Վարդանի հարաբերությունները երեխայի ծննդից հետո չեն փոխվել․ «Մենք հիմա կենտրոնացել ենք մեր փոքրիկի վրա: Փորձում ենք մեր ամբողջ սերն ու քնքշանքն իրեն տալ: Սակայն ես անընդհատ իրեն հիշեցնում եմ, որ ես էլ եմ քառասունքի մեջ, ինձ էլ է ուշադրություն պետք:)»։
![]()
![]()
![]()
![]()
![]()