«Վարչապետը փրկեց Վանեցյանին Նաիրի Հունանյանի ճակատագրին արժանանալուց»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓՐԿԵՑ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒՑ

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԱԾ պետի հեռացումը պաշտոնից, բնութագրեց որպես պետական հողաշրջման փորձի կանխում:
https://www.azatutyun.am/a/30179636.html
Եթե մի պահ ընդունենք, որ Արման Բաբաջանյանը ճիշտ է,ապա Վանեցյանի գործողությունները կարելի է որակաել, որպես չկայացած Քիլերի անհաջող գործողության փորձ:

Վանեցյանը, ըստ Արման Բաբաջանյանի ելույթի տրամաբանության, հավանաբար պատկերացրել է, որ հեղաշրջումից հետո ինքը կզբաղեցնի ՀՀ Վարչապետի պաշտոնը:

Սակայն եթե Վանեցյանը, իրոք լիներ իր գործի արհեստավարժը, ապա հստակ պետք է իմանար օպերատիվ գործունեության տարրական դրույթյներից մեկը, այն է՝ քիլերին հաջող կամ անհաջող գործողությունից հետո պատվիրատուները վերացնում են, այլ ոչ թե նշանակում Վարչապետ:

Ուշագրավ է այն, որ Վանեցյանի կողմից, այս կանոնի չիմացության արդյունքում փաստացի ստեղծվել էր մի իրավիճակ, որ մի պահ, ՀՀ ԱԱԾ շենքում, ուղղակի տարբեր հարկերում, միաժամանակ գտնվել են երկու ՀՀ Վարչապետի ենթադրյալ թեկնածուներ, որոնց իշխանության հասնելու ճանապարհը և եղանակը գրեթե նույնական են:

Մեկը, Արթուր Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, իսկ մյուսը Նաիրի Հունանյանը, որպես Ցմահ դատապարտյալ:
Տրամաբանական է, որ եթե ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սաղմնային վիճակում չկանխեր, ըստ Արման Բաբաջանյանի՝ հեղաշրջման փորձը, ապա Արթուր Վանեցյանը, մոտ ապագայում, աներկբա կարժանանար Նաիրի Հունանյանի ճակատագիրը, քանի որ պատմությանը դեռևս հայտնի չէ գեթ մի դեպք, որ նման գործերով, հաջողված կամ չհաջողված քիլերը կարողանա վայելել իր հոնորարը:
Ամփոփեմ՝

Եթե Արման Բաբաջանյանը ճիշտ է և Վանեցյանը իրոք փորձել է իրականացնել պետական հեղաշրջման փորձ, ապա հարկ է արձանագրել, որ ՀՀ Վարչապետը Վանեցյանին պաշտոնանկ անելով, փրկել է նրան Նաիրի Հունանյանի ճակատագրին արժանանալուց:
Կարծում եմ Վանեցյանը պետք է որ գնահատի ՀՀ Վարչապետի մեծահոգությունը,կանգ առնի և հասկանա, որ այլևս ճակատագիրը իրեն նման ընծա չի շնորհի:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓՐԿԵՑ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ԱՐԺԱՆԱՆԱԼՈՒՑԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԱԾ պետի հեռացումը…

Posted by Artak Galstyan / Արտակ Գալստյան on Tuesday, September 24, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ