![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եւ այսպես․
Իր առանձնատանը սպանվում է մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը, ով միանգամայն բավարար ցուցմունքներ է տվել (https://www.aravot.am/2019/09/24/1067868/…) Ռոբերտ Քոչարյանի դեմ այն մասով, որ «ոստիկանական օպերացիայի մասին» անմիջապես տեղեկացված է եղել Ռոբերտ Քոչարյանը, ինչը նշանակում է, որ ամեն ինչ ղեկավարվել է նրա մակարդակով։ Թե ինչ է նշանակում, երբ Ազատության հրապարակի «խուզարկության» ոստիկանական գործողությունից մինչև երեկոյան սպանդի մասին անմիջապես զեկուցվում է երկրի նախագահը, նշանակում է, որ Քոչարյանն անձամբ է ղեկավարել ամեն ինչ․․․
Սեպտեմբերի 17-ի նիստում, երբ դատավոր Դանիբեկյանը անփոփոխ թողեց Քոչարյանի կալանքը, վերջինս շանտաժի լեզվով հայտարարեց (https://www.lragir.am/2019/09/17/476241/), թե ինչ արել է, միայնակ չի արել ու տվեց 4 մարդու անուն, որոնց հետ ինքը շփվել մարտի 1-ի գործողությունների մասով՝ Տիգրան Թորոսյան, ում հետ քննարկել է արտակարգ դրության հրամանագիրը, Սերժ Սարգսյան, ում հետ համաձայնեցրել է այդ հրամանագիրը՝ որպես վարչապետ, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն և Արմեն Գևրոգյանը, ում հանձնարարվել էր արտակարգ դրության հրամանագիրը կազմել:
Սեպտեմբերի 24-ին այդ 4 անուններից մեկը սպանված է։ Երկու կայք՝ Հայելին (https://hayeli.am/?p=149189&l=am) ու Արմլուրը (https://armlur.am/933223/…) անհայտ աղբյուրի վրա հղումով հայտնում են, թե սպանությունից առաջ Հայկ Հարությունյանը գանգատվել է ինչ-որ զրուցակցի, թե իրեն պարտադրում են ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ։
Այս ամենի սկանհայտ սուտ լինելու մասին է վկայում այն, որ նշված բոլոր անձինք իրար դեմ ցուցմունք են տվել առանց պարտադրանքի՝ Գեղամ Պետրասյանը Հայկ Հարությունյանի դեմ՝ դեռ Փաստահավաք խմբում իր վկայություններից մինչև ՀՔԾ քննության ընթացքում տրված ցուցմունքը, Հայկ Հարուրթյունյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ մարտի 1-ի գործի քննության շրջանակներում հարցաքննվելիս, և Ռոբերտ Քոչարյանն էլ՝ սեպտեմբերի 17-ին, հաստատելով Հայկ Հարությունյանի ու Գեղամ Պետրոսյանի վկայությունները։
Այսպիսով, այս եռաստիճան հիերարխիայից երկրորդ օղակը, որը կապում է Գեղամ Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, վերացված է, թեպետ ցուցմունքները, որոնք ձեռք են բերվել միանգամայն օրինական եղանակներով, առկա են։ Մեկ այլ կարևոր առանցքային ֆիգուր, որի վրա Քոչարյանը քանիցս հղում է կատարել՝ ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, մահացած է։ Մեկ այլ կարևոր երկրորդ օղակ, որև Քոչարյանին ուղիղ կապում է մարտի մեկի գործողությունների հետ՝ իբրև այդ ամբողջի իրականացնումը ղեկավարող թիվ 1 պաշտոնկա, նախկին ՊՆախարար Միքայել Հարությունյանն է, որը Ռուսաստանում է՝ փախուստի մեջ։
Փաստացի, հայաստանյան երեք առանցքային պաշտոնյաներից երկուսը, որոնց ցուցմունքները դատարանում կարևոր էին լինելու մարտի 1-ի գործողությունների ու դրանց համակարգման հետ Քոչարյանի ուղիղ կապն ապացուցելիս, այլևս չկան, երրորդը Հայաստանի արդարադատությունից փախած է, թեպետ Փաստահավաք խմբում նրա տված ցուցմունքներն էլ բավական են Քոչարյանի դեմ։ Հետևաբար, նրա կյանքը նույնպես միգուցե վտանգի տակ լինի, ինչպես Հայկ Հարությունյանինն էր, թեպետ Հայկ Հարությունյանից նա տարբերվում է նրանով, որ նա հասու չէ ՀՀ դատարանին․․․․
Այսպիսով՝ ակնհայտորեն, Հայկ Հարությունյանին վերացնելը միանշանակ բխում էր Ռ․Քոչարյանի շահերից, ով իր պաշտպանությունը կառուցել է այն թեզի վրա, թե ինքը ուղիղ կապ չունի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման կամ 10 սպանություններին հանգեցրած «քաոսային գործողությունների» հետ, դրանք չեն եղել կազմակերպված մեկ կենտրոնից ու չեն ղեկավարվել իր կողմից․․․․
Մնում է հասկանալ, թե Հայելու ու Արմլուրի աղբյուրները, որոնք ականատես են եղել սպանության մոտիվի ազդարարմանը, ինչու են ակնհայտորեն ստում, և ինչ գիտեն նրանք սպանության իրական պատվիրատուի մասին։
Եւ այսպես․Իր առանձնատանը սպանվում է մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը, ով միանգամայն բավարար…
Posted by Styopa Safaryan on Tuesday, September 24, 2019
![]()