Անփառունակ ԱնԺոյի բեսեդկեն շարունակում է ահաբեկել ամբողջ լրատվական դաշտը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր համացանցում տարածված ապատեղեկատվությանն ու կատարել է հետևյալ գրառումը.

Անփառունակ ԱնԺոյի բեսեդկեն` հայելի.ամ-ը շարունակում է վաղ առավոտվանից ապատեղեկատվությամբ ահաբեկել ամբողջ լրատվական դաշտը:

Մասնվորպես տարածվում է մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան «դրդապատճառը»:

«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն».Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը: Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց:

Միևնույն ժամանակ դատխազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել:

Հիմա հարց, պատեղեկաատվություն ու հակաիշխանական քարոզ անելու համար տխրահռչակ կայքը որևէ պատասխանատվություն կրելու՞ է…

Իհարկե ոչ, գրեցին, տպեցին, գնաց… եթե հաջողվեց այս ընթացքում գոնե 5 ընթերցողի էլ մոլորեցնել ապատեղեկտվությամբ, ապա տխրահռչակ կայքը հասավ ի նպատակին…

Իսկ ԱԺ-ում օր առաջ «ԶԼՄ-ների մասին օրենքում» ուղղում ու լրացում պետք է կատարեն, որպեսզի հետագայում ամեն անգամ ապատեղեկտվություն տարածելուց առաջ յուրաքանչյուր լրագրող ու կայքի խմբագրական հիշի ու հասկանա, որ պատասխանատվության է ենթարկվելու…

Հակառակ դեպքում էս պատկերն անընդհատ է լինելու , քանի դեռ կան անԺոները….

Անփառունակ ԱնԺոյի բեսեդկեն` հայելի.ամ-ը շարունակում է վաղ առավոտվանից ապատեղեկատվությամբ տեռորի ենթարկել ամբողջ…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, September 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ