![]()
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրում է.
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝
«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ նախնական տեղեկությունների, կատարվածն ինքնասպանություն է: Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել իրեն պարգեւատրված զենքով:
Արդեն հայտնի է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:
![]()
![]()