«Քոչարյան Ռոբերտը քաղցկեղ է ՀՀ մարմնում, որ դանդաղ է սպանում..». Արթուր Հայրապետյան

Արթուր Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Առյուծի ճաշի մնացորդները բորենուն կհասնի…

«Անտեղյակ» գլխավոր ամբաստանյալը «անտեղյակ» նստած է կալանավայրում։ Հիշեք, Քոչարյանի իշխանության օրոք գլխավոր դատախազը, ինչպես էր «ինքնասպանություն գործել» երկու անգամ կրակելով իր վրա՝ մեկը սրտին, մյուսը գլխին: Գլխավոր ամբաստանյալի բոլոր կողմնակիցներին պետք է » լավ» պահել։ Մարտի 1-ի գործով առանցքային վկաների և ցուցմունք տված մարդկանց անվտանգությունը կարեւոր է..

Սկսած Սերժ Սարգսյանից, որպես գլխավոր վկա, վերջացրած Աղվան Հովսեփյանով պետք է «ապահով» ձեռքերում պահել։ Քոչարյանը ամեն ինչի ընդունակ է.. զարմալու բան չկա, քան ձեռագրի շարունակականության` կանխում, որովհետեւ հանցանքներ գործողը կապ չունի, որտեղ է գտնվում։ Կարեւորը «մատաղի» ոսկորն է, որ դեռ շարունակում է կուլ տալ։

Իշխանությունը պետք է ապահովի «մարտի 1-ի»-ի գործով վկաների անվտանգությունը։ Այս ամենը կրկնելու համար, չեմ զլանա, օրը մի քանի անգամ կկրկնեմ, ինչ է, դուք Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում.. Ապիկարները միշտ են ներսից քայքայել ու միշտ ծանրացել հայ ժողովրդի վզին: Տգետ ինքնահաստատվողները մշտապես իրենցից գոհ են իրենց չկամությամբ ու ինչ անում են, բղավում են, թե հաղթել են: Ինքնահաստատվելու մոլուցքով տառապողները, նման են այն օձին, որոնց թվում է փղին էլ կարող են կուլ տալ ու հաղթել: Իսկ լռությունը խոցելի է, որովհետև լռող մարդը գործ չունի դրանց հետ: Ինքն իր լոռւթյան տերն է ու անգամ հաղթելու դեպքում համեստ է իր տեսակով, որովհետև հավատարիմ է մնում իր սկզբունքներին՝ թողնել իրերը իրենց տեղում և դատարկության հետ ծանոթանալ ցանկացողներին չխանգարել… մի օր ամեն բան վերջիվերջո պարզ է դառնում: Սևերն էլ հավաքվում են պատի տակ ու ողբ կապում՝ տեսար ինչ եղավ:

Ցավոք այդ դեպքում էլ լռությունը պահող մարդրիկ չեն ուրախանում տգետների պարտության համար, որովհետև ինքնահաստատվելու կարիք չունեն։ Անկեղծություն այնուամենայնիվ չկա… իսկ ով փորձում է ինքն իրեն պաշտպանել հալածվում է, և հիմա շատերը իրենք իրենց գլուխը պահելով են զբաղված, իսկ հայրենիքը օր օրի նախկին բռնազավթիչները կուլ են տալիս:

Մենք դեռ չենք ուզում ազատվել հին ռեժիմներից, որովհետև պոռոտախոս ենք, ուզում ենք ձեռքներս ծալած նստել ու արքայավայել կյանքով ապրել, մինչդեռ արքայավայել կյանքը վերևից չի ընկնում, այլ դրան ձգտում, հասնում են` պայքարում են օրենքով ու պատժվում։ Քոչարյան Ռոբերտը քաղցկեղ է ՀՀ-ն մարմնում, որ դանդաղ է սպանում.. մինչդեռ դեմն առնելու համար պետք է հրատապ միջոցներ, ու կանխելով հետագա «ինքնասպանությունները» դատապարտել` ՑՄԱՀ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ