![]()
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հայտարաության հեղինակը Արթուր Վանեցյանը չէ․
«Ես էլի խորապես համոզված եմ, որ Վանեցյանը չէր կարող այսպիսի ձևակերպումներով քաղաքական տեքստ շարադրել, և նորից կասկածի տակ եմ դնում այդ տեքստի՝ քաղաքական որոշ շրջանակների Փի-Ար-ով զբաղվող խմբի կողմից այն ի հայտ գալու իրողությունը: Սա խոսում է այն մասին, որ մեկուկես տարի առաջ հեղափոխություն հետո պատահական մարդիկ հայտնվել են հեղափոխության թիմում և ըստ էության ռումբ են դարձել հեղափոխության հենց ընդերքում և այսօր նրանք փաստորեն պաշտոնի բերմամբ իրենց կուտակած, իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը սպառնում են հանրայնացնել»:
Արման Բաբաջանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի համեմատությունը խոսում է այն մասին, որ Վանեցյանի հեռացմամբ հեղաշրջում է կանխվել: Ըստ պատգամավորի, պատահական չէ պաշտոնանկությունից հետո Արթուր Վանեցյանի մոսկովյան այցը և Սերժ Սարգսյանի իշխանության առանցքային դեմքերից մեկի՝ Արա Սաղաթելյանի հետ հանդիպումը․ —
«Այստեղ ավելի կարևոր է արձանագրել Նիկոլ Փաշինյանի պատասխանը այսօրվա հայտնի այդ հարցադրմանը և այն օրինակը, որ նա բերեց պուտչի վերաբերյալ: Ըստ էության, այլևս կարող ենք փաստել, որ երկրում իսկապես հեղաշրջում է կանխվել, և դրա կարևոր, առանցքային դերակատարը պիտի լիներ Վանեցյանը: Եվ եթե հետևում ենք Վանեցյանի պաշտոնանկությունից կամ պաշտոնից հեռացվելուց հետո նրա շփումների շրջանակը և նրա հայտնվելը Մոսկվայում, հայտնի նախկին իշխանավոր շրջանակներից մեկի կարկառուն ներկայացուցչի հետ , ինքնին վկայում է․․․ Նկատի ունեմ Արիկ Սաղաթելյանին, մարդ, ով առնվազն ուղղակի պատասխանատու է եղել նախկին իշխանության շատ կոնկրետ շրջանակի Փի-Ար տեխնոլորգիաների [համար] և նրա տեղեկատվական անվտանգությունն է ապահովել»:
«Երկրում հեղաշրջում է կանխվել, որի առանցքային դերակատարը պետք է լիներ Վանեցյանը»․ պատգամավոր
«Երկրում հեղաշրջում է կանխվել, որի առանցքային դերակատարը պետք է լիներ Վանեցյանը»․ պատգամավոր
Posted by Ազատություն ռադիոկայան on Monday, September 23, 2019
![]()