Նախկին կինն անհետացավ՝ առևանգելով փոքր դստերը. 12 տարի անց հայրը պատասխանեց հեռախոսազանգին և գունատվեց…

Երբ Գրեգ Ալենը բաժանվեց կնոջից՝ Դարայից, նրանց փոքր աղջիկը՝ Սաբրինան, հոր հետ մնաց: Այդ որոշմանը չհամաձայնվելով՝ Դարան երեխայի համար իսկական պատերազմ սկսեց:

Ավելի ուշ սոցիալական ծառայության աշխատակիցների առաջ աղջիկը խոստովանեց. «Մայրիկն ինձ ստիպում էր ստել, որ հայրիկն իրեն ծեծում է»: Սակայն ավելի ուշ կինը կարծես հանգստացավ: Գրեգը հանգիստ շունչ քաշեց:

Հանգստյան օրերին Սաբրինան պետք է մոր հետ տեսնվեր: Երեխային մոր տան մոտ իջեցնելով՝ հայրը հանկարծ լսեց. «Երբեք չմոռանաս իմ մասին, հայրիկ»:

Այն ժամանակ Գրեգը երեխայի ասածը վերագրեց մոր հետ հանդիպումից առաջ հուզմունքին: Տղամարդը չգիտեր, որ երեխայից բաժանվում է 12 տարով:

Երբ սահմանված ժամկետում մայրը երեխային չվերադարձրեց, հայրն անմիջապես ոստիկանություն դիմեց: Իավապահները պարզեցին, որ կինը երեխայի հետ հեռացել էր անհայտ ուղությամբ:

Ավելի ուշ պարզվեց, որ Դարան երեխայի հետ Մեքսիկա էր փախել: Մեկ տարի անց Մեխիկոյի ոստիկանությունը դուրս եկավ երեխայի հետքի վրա…

Սակայն ոստիկաններն ուշացել էին, Դարան երեխայի հետ հեռացել էր: Հաջորդ 11 տարիները Գրեգը Մեքսիկայում անցկացրեց: Իսպաներեն սովորելով՝ տղամարդն ամեն ինչ անում էր աղջկան գտնելու համար:

Տարիներ անց հոր տանը զանգ հնչեց: Իրավապահները վերջապես գտել էին կնոջը և ձերբակալել նրան:

12 տարում Դարան հասցրել էր Սաբրինային հոր դեմ տրամադրել, այնպես որ, տղամարդը շատ ջանք գործադրեց դստեր վստահությունը նորից նվաճելու համար: Այսօր արդեն ամեն ինչ անցյալում է: Ընտանիքը նորից միասին է, աղջիկը վերականգնողական կուրս անցավ հոգեբանների մոտ:

Մոր հետ անցկացրած տարիները լի էին զրկանքներով և անվերջ տեղափոխություններով, հիշում է Սաբրինան: Դարան տառապում էր անձի խանգարումներով:

Դարան իր և աղջկա համար փող էր վաստակել խաբեությամբ: Նա, իր հանցագործությունները խոստովանելով, բանտ ընկավ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ