![]()
2007 թվականին Նյու Հեմփշիրից 51-ամյա Կարմեն Թարլեթոնը ընտանեկան բռնության զոհ է դարձել. նրա դեմքն այնքան է վնասվել, որ դեպքի փոխպատվաստման կարիք է զգացվել: Այժմ դեմքը պլոկվում է, և նոր փոխպատվաստման կարիք է առաջացել:
12 տարի առաջ նրա նախկին ամուսինը բռնի ուժ է կիրառել Կարմենի նկատմամբ, ինչի հետևանքով կնոջ մարմնի ավելի քան 80%-ն այրվածքներ է ստացել: Տղամարդն իր նախկին կնոջը ծեծել է բեյսբոլի փայտով, ապա նրա վրա ալկալ լցրել:
6 տարի անց Բոստոնում Brigham and Woman’s Hospital կլինիկայում Կարմենի դեմքը փոխպատվաստել են:
![]()
Նրա խոսքով՝ դրանից հետո իր կյանքը փոխվել է դեպի լավը, սակայն այժմ բժիշկները նրա դեմքի անդառնալի վնասվածքներ են հայտնաբերել:
![]()
Ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակ անց կինը դեմքի նոր փոխպատվաստման կարիք կունենա:
![]()
![]()