«Մի մարդու պես կանգնում ենք մեր պետականության պաշտպանության սուրբ գործին՝ յուրաքանչյուրս մեր խրամատում»․ Արման Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Փաստացի վտանգվել է և այդ վտանգը դեռ պահպանվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության անշրջահայացության պատճառով։ Վարչապետը՝ Թոխմախի Մհերի ընկերոջը, որ նշանակում էր ԱԱԾ պետ պետք է, պարզապես համոզված լիներ, որ սա մի օր տեղի է ունենալու։

Սերժի տան «լավ տղուն» երկրում առանցքային պաշտոնի նշանակելը, հանուն արդարության, պետք է խոստովանել, որ առաջին հերթին անձամբ վարչապետի բացթողումն է ու տապալումը, որովհետև ոչ մի դեպքում չէր կարելի հեղափոխությունը վստահել կասկածելի, անվստահելի անցյալ ու ծագում ունեցող մարդկանց։

Սա վարչապետի կադրային քաղաքականության ֆիասկոյի հետևանք է։

Բայց․․․

Մտքներիդ ծայրով չանցկացնեք, թե Հայաստանը որբի գլուխ է։

Մի մարդու պես կանգնում ենք մեր պետականության պաշտպանության սուրբ գործին՝ յուրաքանչյուրս մեր խրամատում։

Փաստացի վտանգվել է և այդ վտանգը դեռ պահպանվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության անշրջահայացության…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Monday, September 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ