![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ-ի նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վտանգավոր հայտարարությանն ու իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Արդեն իսկ մի քանի անգամ քաղաքական հայտարարություններով հանդես եկող ԱԱԾ-ի նախկին տնօրենը դեռևս շարունակում է հերքել այն վարկածները, որ միացել որևէ քաղաքական թիմի, սակայն միևնույն ժաամանակ չի բացառում, որ առաջիկայում կարող է միանալ: Չնայած որ Վանեցյանի հայտարարությունից հետո վերջինիս տարբեր վայրերում նկատեցին կասկածելի մարդկանց հետ:
Որևէ քաղաքական թիմի միանալով՝ նույն Վանեցյանը կհեղինկազրկի, կասկածանքների ու տարակուսանքների տակ կդնի տվյալ քաղքական թիմի հեղինակությունը, եթե իհարկե դա հեղինակազրկված ՀՀԿ-ն չէ, կամ այլ կուսակցություն: Միևնույն ժամանակ կպղտորի քաղաքական մթնոլորտն ու կդառնա սպառնալիք ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ համար:
Ընդհանրապես աշխարհում կա մի պրակտիկա, համաձայն որի, երկրի անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին չեն թույլատրում զբաղվել քաղաքականությամբ: Oրինակ ԱՄՆ-ում երբերք չեք տեսնի, որ հետախուզության վարչության պետը, ով տիրապետում է երկրի կարևորագույն գաղտնիքներին, զբաղվի քաղաքականությամբ: Զարգացած երկրներում վաղուց են հասկացել, որ եթե նման անձինք սկսեն զբաղվել քաղաքականությամբ, ապա կապականվի ողջ քաղաքական մթնոլորտը:
Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Եվրոպայի շատ զարգացած երկրների, այս պրակտիկան չկա Հայաստանում, ինչը հղի է պետության համար վտանգներով:
Թերևս մեկ վառ օրինակ բերեմ:
Բոլորիս կողմի շատ հայտնի ՄԵՐԺՎԱԾԸ՝ ՀՀ-ում իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանը ժամանակին՝
![]()
- 1993-1995 թվականներին՝ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարար
- 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար
- 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար
- 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,
- 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար:
Կարծում եմ ավելորդ անգամ պեք չէ հիշեցնել, թե ինչպես երկար տարիներ ուժային կառույցներում աշխատող ու պետական գաղնիքներին տիրապետող Սերժ Սարգսյանը 2008 թվականի մարտի1-ի 10 զոհերի արյան գնով զավթեց ՀՀ-ում իշխանությունը, ինչպես տարիներ շարունակ կոռուպցիայով ոչնչացրեց պետական ինստիտուտները, ավելացրեց արտագաղթը, պետական պարտքը հասցրեց 7մլրդի՝ թողնելով ու ավելացնելով երկրում հազարավոր անօթևանների ու բառի բուն իմաստով սոված մարդկանց քանակը:
Իսկ վերջինիս փեսայի, եղբայրների ու նրանց որդիների վրա հարուցված քրեական գործերն էլ ավելի վառ ապացույց են թվարկածիս մասին, չնայած որ Սերժ Սարգսյանի՝ երկրին պատճառած չարիքների թիվը անսահման է…
Միևնույն ժաամանակ նշեմ, որ Վանեցյան Արթուրն արդեն իսկ հասցրել է այսօր սպառնալիքներ հնչեցնել՝ սպառնալով խոսալ…
Փորձեցի ավելի հանգամանալից ու մանրամասն ներկայացնել այն բոլոր մեղմ ասած արատավոր երևույթները, որնք կարող են ծագել պետական հույժ գաղտնի տվյալներին տիրապետող ԱԱԾ-ի նախկին պետի քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում:
![]()
Հակառակ դեպքում՝ Վանեցյանին չի փրկի նույնիսկ ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎԸ, ու վերջինս Դավիթ Շահնազարյանի, Գուրգեն Եղիազարյանի ու մերժված Սերժ Սարգսյանի հետ կհայտնվի միևնույն քաղաքական աղբամանում:
Չնայած, որ վարչապետ Փաշինյանի կողմից գեներալի կոչում ստացած Վանեցյան Արթուրը ջանք չի խնայում այնտեղ հայտնվելու համար:
Արթուր Վանեցյանը դարձել է իրական սպառնալիք ազգային անվտանգությանըԱրդեն իսկ մի քանի անգամ քաղաքական…
Posted by Taron Chakhoyan on Monday, September 23, 2019
![]()