«Եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել»․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Պարզաբանում.
Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ Եռաբլուր, դա անում եմ ոչ միայն ղեկավարության հետ այլ նաև առանձին, օրվա ցանկացած ժամին:

Ես երբեք որևէ առիթով որևէ ներքաղաքական գործընթացի չեմ խառնվել և չեմ խառնվում, քանի որ երդում եմ տվել ծառայել Հայրենիքիս. Հայաստանի Հանրապետությանը: Այդ ծառայությունը չի ճանաչում որևէ քաղաքական գույն ու կողմնորոշում:

Հաշվի առնելով այդ ամենը և ի տարբերություն այն մարդկանց ու սպաներին, որոնք մոռացել են, որ ծառայության ժամանակ պետք է ծառայել առանձ քաղաքական բաժանումների, ես եռաբլուր այցելած երիտասարադներին պատահական հանդիպել եմ Եռաբլուրում, նախկինում չեմ հանդիպել որևէ անգամ, որևէ այլ ակցիայի նրանց հետ չեմ մասնակցել: Նրանց մոտ չեմ տեսել որևէ քաղաքական լոզունգ, խոսք, պաստառ:

Նրանց հետ մոմ եմ վառել մեր հերոսների գերեզմաններին: Բոլոր հերոսների, նորից առանց որևէ երանգավորման: Մոմավառությունը եղել է առանց որևէ քաղաքական խոսքի, կոչի, լոզունգի ու առանց որևէ մեկի անուն հնչեցնելու: ՀՀ ՊՆ-ը և ես միշտ ողջունել ենք ու ողջունում ենք երիտասարդների անկեղծ հայրենասիրական մղումները, Եռաբլուրը բաց է բոլորի համար, քանի որ այնտեղ քաղաքականություն չի կարող լինել:

Պարզաբանում. Ես որպես անհատ և որպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար մշտապես այցելում եմ Եռաբլուր, դա անում եմ ոչ միայն…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Monday, September 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ