«Նման բան տեղի չի ունեցել առհասարակ». ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեհսբուքյան էջում գրում է․

«Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է ՈՒՆԵՑԵԼ…» վերնագրով նյութը, իհարկե մեծ դիտումներ կապահովի կայքին, սակայն որևէ աղերս չունի իրականության հետ:

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ: Եթե ձեր եղբայրներին կամ ծառայած ընկերներին հարցնեք, ապա նրանք էլ կփաստեն, որ նման խոսակցությունները բնորոշ են բոլոր կոլեկտիվներին ու կառույցներին, բոլոր նորակոչիկները ունենում են տարբեր ադապտացիոն խնդիրներ և ժամանակ, որոնք հարթվում են հրամանատարության գրագետ աշխատանքի շնորհիվ:

Այդ ամենը «Հրապարակը» ներկայացրել է կոպտագույն սխալներով ու անթույլատրելի որակումներով: Սակայն սա դեռ ամենը չէ:
Չճշտված տեղեկությունները ներկայացնել այնպես, որ զինծառայողի անձնական արժանապատվությունն ու արժեհամակարգը ոտնահարել՝ վտանգի տակ դնելով միաժամանակ մի քանի զինծառայողների, կարող է միայն որևէ պատասխանատվություն չունեցողը, կամ զինվորական համազգեստը չհարգողը: Զինվորը բանակն է իսկ բանակը ազգն է: Հետևությունները թողնում եմ ընթերցողիս․․․

Հ.Գ. եթե վաղը մեծ տառերով վերնագիր դնեք ու ինձ թիրախավորեք, հիշեք, ես ձեզանից այլ բան չեմ սպասում: Սակայն զինվորների կյանք ուղղակի խնդրում եմ մի մտեք, այնտեղ շատ նուրբ հարցեր կան:

«Հրապարակը» հերթական անգամ, ամեն ինչ տակն ու վրա անելով, խաղում է մարդկանց ճակատագրերի հետ: «ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԿՈՆՖԼԻԿՏ Է…

Posted by Արծրուն Հովհաննիսյան on Monday, September 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ